15 Նոյ
2024
6.2° c ԵՐԵՎԱՆ
6.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մակրոնը, Շոլցը և Տուսկը Բեռլինում կհանդիպեն Ուկրաինայի հարցով․ Politico

Մակրոնը, Շոլցը և Տուսկը Բեռլինում կհանդիպեն Ուկրաինայի հարցով․ Politico

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը մարտի 15-ին Բեռլինում կհանդիպեն Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ՝ քննարկելու Ուկրաինայում ստեղծված իրավիճակը․ հայտնում է Politico թերթը՝ վկայակոչելով իր աղբյուրներին։



Ինչպես նշում է պարբերականը, կեսօրին ֆրանսիացի և գերմանացի քաղաքական գործիչները երկկողմ հանդիպում կանցկացնեն, որից հետո նրանց կմիանա Լեհաստանի վարչապետը։ Politico-ն նշում է, որ սա կլինի «Վայմարյան եռանկյունու» առաջին հանդիպումն այն բանից հետո, երբ Տուսկը ստանձնեց կառավարության ղեկավարի պաշտոնը։



Աղբյուրի համաձայն՝ հանդիպման նպատակն է ցույց տալ առաջնորդների միասնությունը ուկրաինական հարցի շուրջ աշխատելու հարցում՝ մամուլում տարաձայնությունների աճի մասին լուրերի ֆոնին։ Փաստաթղթերի ստորագրում կամ կոնկրետ պայմանավորվածությունների մասին հայտարարություն չի նախատեսվում։