15 Նոյ
2024
6.2° c ԵՐԵՎԱՆ
6.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ Գազայի հատվածում հրադադարի վերաբերյալ որևէ առաջարկ չի ստացել

ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ Գազայի հատվածում հրադադարի վերաբերյալ որևէ առաջարկ չի ստացել

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հերքել է տարածված տեղեկությունն այն մասին, թե իբր համաձայնել է Գազայի հատվածում հրադադարի առաջարկին։ Համապատասխան հայտարարությունը հրապարակվել է ՀԱՄԱՍ-ի Telegram ալիքում։



«Al Arabiya հեռուստաալիքի կողմից հրապարակված տեղեկությունը՝ ՀԱՄԱՍ-ի բարձրաստիճան աղբյուրին հղումով, թե շարժումը ստացել է միջազգային առաջարկ, ներառյալ Գազայի հատվածում հրադադարի երկարաձգումը և տեղահանվածների աստիճանական վերադարձը, և որ պատվիրակությունը մեկնում է Կահիրե՝ քննարկելու մանրամասները, ճիշտ չէ»,- նշված է շարժման հայտարարության մեջ։



Մարտի 12-ին Al Arabiya հեռուստաալիքը, հղում անելով ՀԱՄԱՍ-ի ղեկավարության աղբյուրին, տեղեկացրել էր, թե շարժումը համաձայնել է Գազայի հատվածում կրակի դադարեցման և տեղահանվածների աստիճանական վերադարձնելու մասին ԱՄՆ-ի առաջարկին։