Լեհ ֆերմերները կիրակի կփակեն Գերմանիայի հետ սահմանը, հայտնում է RMF FM ռադիոկայանը։ Բողոքող լեհ ֆերմերները դժգոհ են, որ ուկրաինական գյուղմթերքը Գերմանիայից վերաարտահանվում է իրենց երկիր։
Ֆերմերները ցանկանում են արգելափակել Լյուբուսկի Շվիեցկո սահմանային անցակետը Գերմանիայի հետ սահմանին բողոքի ակցիան կսկսվի կիրակի և կտևի մինչև չորեքշաբթի։
Նշվում է, որ տրանսպորտի աշխատողներն, ամենայն հավանականությամբ, ֆերմերների բողոքի ակցիային կմիանան Շվեկոյի A2 մայրուղու վրա։
Ֆերմերները նշել են, որ խիստ դժգոհ են, հիասթափված ու վրդովված ղեկավարության կողմից կոնկրետ գործողությունների բացակայությունից, և այլևս ցանկություն չունեն սպասելու նոր հանդիպումների ու հայտարարությունների, որոնք ոչինչ չեն փոխում։