26 Դեկ
2024
6.2° c ԵՐԵՎԱՆ
6.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ադրբեջանի և Կոնգրեսի միջև  այս իրավիճակը երկար չի տևի և այս ընթացքում պետք է ջանքեր գործադրել Վաշինգտոնում մեր խարխլված դիրքերն ամրապնդելու համար․ Սուրեն Սարգսյան

Ադրբեջանի և Կոնգրեսի միջև այս իրավիճակը երկար չի տևի և այս ընթացքում պետք է ջանքեր գործադրել Վաշինգտոնում մեր խարխլված դիրքերն ամրապնդելու համար․ Սուրեն Սարգսյան

Երեկ ԱՄՆ
կոնգրեսում պետդեպարտամենտի ներկայացուցիչը հայտարարեց, որ ԱՄՆ ազգային անվտանգության
շահերը չեն տուժի, եթե ԱՄՆ-ն դադարեցնի անվտանգային աջակցությունը Ադրբեջանին: Դրանից
ժամեր անց ԱՄՆ Սենատում ընդունվեց համապատասխան իրավական ակտ, ընդ որում միաձայն՝ առ
այն, որ 907-րդ բանաձևը չի կարող շրջանցվել նախագահի կողմից մինչ 2025թ. և Բաքուն այլևս
անվտանգային օգնություն չի ստանալու Վաշինգտոնից. այս մասին ֆեյսբուքյան իր էջում
գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։

Սարգսյանի խոսքով՝  այդ օգնությունը Ադրբեջանին տրամադրվում
էր ոչ թե Հայաստանի և Արցախի դեմ, այլ Իրանի դեմ՝ մասնավորապես Կասպից ծովի սահմանի
անվտանգության ապահովման, ինչպես նաև ահաբեկչության և ապօրինի թմրամիջոցների դեմ պայքարի
համար:

«Ադրբեջանի մասով վարչակազմի և Կոնգրեսի միջև սկզբունքային հակասություններ
չկան, սակայն այս իրավիճակը երկար չի տևի և այս ընթացքում պետք է մաքսիմալ ջանքեր գործադրել
Վաշինգտոնում մեր խարխլված դիրքերն ամրապնդելու համար»,-նշել է նա ևւ հավելել, որ այս
ուղղությամբ հայ համայնքն ու կազմակերպությունները շատ ակտիվ աշխատում են: