
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Վրաստանում Ավստրիայի դեսպանին և ռազմական կցորդին
Հայաստանի Հանրապետությունում գործող ԵՄ դիտորդական առաքելության գրասենյակը հայտնում է, որ ՀՀ Իջևան քաղաքի օպերատիվ գրասենյակի թիմը հյուրընկալել է Վրաստանում Ավստրիայի դեսպան Թոմաս Մյուելմանին և ռազմական կցորդ գնդապետ Ահամմերին. այս մասին հրապարակում է արվել Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության X-ի էջում։
«Մարդկանց անվտանգությանն ուղղված պարեկային շրջայցի ընթացքում ներկայացրինք առաքելության աշխատանքն ու տարածքում տիրող իրավիճակը», – նշվում է առաքելության գրառման մեջ։