
Ազատ ոճային 3 հայ ըմբիշ՝ աշխարհի լավագույնների դասակարգման աղյուսակում
Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան (UWW) հրապարակել է ազատ ոճի աշխարհի լավագույնների դասակարգման նոր աղյուսակը: Այնտեղ ընդգրկվել են նաև հայաստանցի երեք մարզիկներ:
Արսեն Հարությունյանը երկրորդ տեղում է 57 կգ քաշայինների շարքում: Նրա թիմակիցներ Վազգեն Թևանյանը լավագույնն է 65 կգ, իսկ Արման Անդրեասյանը ՝ 70 կգ քաշայինների վարկանիշային սանդղակում: