Դատավոր Արուսյակ Ալեքսանյանի խափանման միջոցը փոխվել է
Դատավոր Արուսյակ Ալեքսանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոխվել է, կկիրառվի տնային կալանք։ Տեղեկությունը ֆեյսբուքյան էջում հայտնել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանը դատարանի որոշմամբ կալանավորվել էր 2022-ի հոկտեմբեր 19–ին։ Նրան պաշտոնական լիազորությունները չարաշահելու մեղադրանք է առաջադրվել։ Ալեքսանյանի կալանքի ժամկետը մի քանի անգամ երկարաձգվել էր։ Այդ ընթացքում նրա առողջական վիճակը վատթարացել է։