
Զինված ուժերի հետ կապված ոչ մի նախաձեռնություն արժեք չունի, եթե դրանում զինծառայողի կարծիքն ու փորձն արտացոլված չէ․ Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյան ն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Գնացել էի առաջնագիծ` պարզ մարդկային շփումների և նոր գաղափարների քննարկման համար:
Զինված ուժերի հետ կապված ցանկացած նախաձեռնություն կամ գաղափար արժեք չունի, եթե դրա հիմքում ծանր պայմաններում ծառայություն կրող մարդու` զինծառայողի կարծիքն ու փորձն արտացոլված չէ:
Այս առումով միշտ էլ լսելու, ասելու և մտածելու տեղ կա»: