Էրդողանի ավտոշարասյունը վթարի է ենթարկվել. կա զոհ
Թուրքիայի հարավ-արևելքում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ավտոշարասյունը վթարի է ենթարկվել, ինչի հետևանքով ոստիկան է զոհվել։ Այսմասին հանրահավաքի ժամանակ հայտարարել է Թուրքիայի նախագահը, գրում է IHA գործակալությունը։
Գործակալության տվյալներով՝ Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Շըրնաք նահանգի Իդիլ շրջանում տեղի ունեցած ցհանրահավաքից հետո Էրդողանի ավտոշարասյունը վթարի է ենթարկվել, ինչի հետևանքով մեկ ոստիկան մահացել է, ևս երեք մարդ վիրավորվել է, նրանցից երկուսը ոստիկաններ են։