Թբիլիսիի Սամտրեդիա փողոցի բնակելի շենքում պայթյուն է որոտացել, մի քանի հարկ է վնասվել, հաղորդում է «Իմեդի» հեռուստաալիքը։
Միջադեպը տեղի է ունեցել գիշերը՝ բնակելի շենքի առաջին հարկում գտնվող կոմերցիոն տարածքում, որտեղ վերանորոգման աշխատանքներ են ընթանում։
Թբիլիսիի հրշեջ-փրկարարական ուժերի գլխավոր վարչության պետը տեղեկացրել է, որ պայթյունը, հավանաբար, տեղի է ունեցել բնական գազի արտահոսքի հետևանքով։
Նրա խոսքով՝ վթարի հետևանքով ոչ ոք չի տուժել, բնակելի շենքից տարհանվել է բնակչությունը, իսկ Դիդուբեի շրջանի վարչակազմը նրանց ժամանակավոր կացարան է հատկացրել։