Ուկրաինայում ռազմական գործողությունների ընթացքում Ռուսաստանի վերահսկողության տակ անցած Զապորոժիեի ատոմակայանի ներկայացուցիչները հայտարարել են, որ ատոմակայանի դիզելային վառելիքի բաքերի կողքին գտնվող ցանկապատի մոտ պայթուցիկ սարք է նետվել։ Այս մասին հաղորդագրություն է տարածվել ատոմակայանի տելեգրամյան ալիքում, գրում է ТАСС-ը։
«Ուկրաինայի զինված ուժերը շարունակում են գրոհել Զապորոժիեի ատոմակայանը և Էներգոդար քաղաքը։ Արձանագրվել է կայանի կարևոր ենթակառուցվածքի գնդակոծում։ Առանց պարկուճի պայթուցիկ սարքը նետվել է ցանկապատի մոտ, որի հետևում գտնվում են դիզելային վառելիքով բաքեր։ Եթե հարվածը հասցվեր բաքերին, դա կարող էր հանգեցնել սարսափելի հետևանքների», – ասվում է հաղորդագրության մեջ: