Մենք ուրախ ենք, որ մեր հարաբերությունները Հայաստանի հետ զարգանում են նաև պաշտպանական ոլորտում։ Այս մասին «Հնդկաստան-Հայաստան. բիզնեսի հորիզոնների միավորում» բիզնես-համաժողովի ժամանակ ասել է Հայաստանում Հնդկաստանի Արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհան։
Դեսպանը կարևորել է Հայաստանի և Հնդկաստանի միջև տնտեսական կապերի ամրապնդումը՝ քաղաքական կապերի միջոցով։
«Մեր երկրները կիսում են ընդհանուր ժողովրդավարական և մշակութային արժեքներ։ Դա էլ ավելի է ամրապնդում մեր հարաբերությունները։ Հայաստանում հնդիկ ուսանողների և աշխատողների առկայությունը նույնպես համագործակցության հիմքեր է ստեղծում»- նշել է Սինհան։