Թուրքիայում ռազմական ինքնաթիռ է կործանվել
Թուրքական Քոնիայում ռազմական F-5 ինքնաթիռի կործանման հետևանքով մեկ մարդ է զոհվել․ տեղեկությունը հաստատել է Քոնիայի նահանգապետը։
Ուսումնական թռիչք իրականացնող F-5 ինքնաթիռը կործանվել է վայրէջքի ժամանակ։
Հաղորդվում է, որ կործանված ինքնաթիռն ընկել է զբոսայգում, ինքնանետված օդաչուն
հոսպիտալացվել է։
Դեպքի վայր են ուղարկվել մեծ թվով ոստիկաններ, հրշեջներ և զինվորականներ։