26 Դեկ
2024
0.5° c ԵՐԵՎԱՆ
3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Նախագահի կողմից Սաակաշվիլիին ներում շնորհելու դեպքում  կպահանջենք քրեական գործ հարուցել «հայրենիքի դավաճանության» հոդվածով․ վրացի պատգամավոր

Նախագահի կողմից Սաակաշվիլիին ներում շնորհելու դեպքում կպահանջենք քրեական գործ հարուցել «հայրենիքի դավաճանության» հոդվածով․ վրացի պատգամավոր

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին ներում շնորհելու դեպքում նա կարող է ներգրավվել «հայրենիքի դավաճանություն» հոդվածով քրեական գործի մեջ, և նրա դեմ, ամենայն հավանականությամբ, հետաքննություն կսկսվի 2008 թվականի օգոստոսին տեղի ունեցած ռազմական գործողությունների վերաբերյալ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Վրաստանիխորհրդարանի «Ժողովրդի ուժը» խմբակցության անդամ Գուրամ Մաճառաշվիլին, գրում է «Կվիրա» պորտալը։

«Այսօր մենք տեսնում ենք, որ Սաակաշվիլիի հովանավորները, այդ թվում՝ արտասահմանում, ավելի ակտիվացել են՝ նրան բանտից ազատվելու համար, և չնայած ներկայիս նախագահ (Սալոմե) Զուրաբիշվիլիի կողմից նրա նկատմամբ հասարակական արհամարհանքին, նա, իր արևմտյան կուրատորների ճնշման ներքո, կարող է ստորագրել ներման ակտ»,- ասել է պատգամավորը։

«Այս դեպքում մենք կպահանջենք քրեական գործ հարուցել Սաակաշվիլիի դեմ «հայրենիքի դավաճանություն» հոդվածով և քննել 2008 թվականի օգոստոսին ռազմական գործողությունների սկզբում նրա հրամանները», – հավելել է Մաճառաշվիլին։

Հիշեցնենք,որ Սահակաշվիլին ձերբակալվել է 2021 թվականի հոկտեմբերին՝ Վրաստան անօրինական մուտքից հետո։ Սաակաշվիլին, որը հիմա ուկրաինական քաղաքացիություն ունի, այլ ոչ թե վրացական, մեղադրվում է մի քանի քրեական հոդվածներով։