25 Նոյ
2024
12.9° c ԵՐԵՎԱՆ
8.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իրանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարները քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված վիճակը

Իրանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարները քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված վիճակը

Իրանի արտաքին
գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը Ժնևում հանդիպել է Ֆրանսիայի արտաքին գործերի
նախարար Կատրին Կոլոննայի հետ: Այս մասին գրում է Mehr գործակալությունը։

Աղբյուրի փոխանցմամբ՝  հանդիպմանը քննարկվել
են Գազայի հատվածում ստեղծված իրավիճակը, ճգնաժամի մասշտաբների և դրա լուծման հնարավոր
ուղիները։

Արտգործնախարարները անդրադարձել են նաև երկկողմ հարաբերություններին առնչվող մի շարք
հարցերի, պայմանավորվել են տարբեր մակարդակներում շարունակել խորհրդակցությունները։