16 Նոյ
2024
0.3° c ԵՐԵՎԱՆ
6.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՌԴ ԱԳՆ-ն արգելել է Մոսկվայում ԱՄՆ նախկին դեսպանի մուտքը երկիր

ՌԴ ԱԳՆ-ն արգելել է Մոսկվայում ԱՄՆ նախկին դեսպանի մուտքը երկիր

Ռուսաստանի Դաշնությունը արգելել է ԱՄՆ-ի ևս 227 քաղաքացու մուտքը երկիր. ԱԳՆ հաղորդագրության համաձայն, խոսքը նրանց մասին է, ովքեր ներգրավված են Միացյալ Նահանգների վարչակազմի ռուսատյաց քաղաքականության մեջ։

Ցուցակում է հայտնվել նաև Ռուսաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Սալիվանը:

«Ցանկի ընդլայնումը նպատակ ունի ցույց տալ ԱՄՆ-ին, որ Ռուսաստանի Դաշնության դեմ ցանկացած ագրեսիվ գործողություն անպատիժ չի մնա և կստանա վճռական հակահարված», –  ասված է ՌԴ ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ։