
ՆԱՏՕ-ն հավատարիմ է Հայաստանի, Մոլդովայի, Ադրբեջանի, Վրաստանի հետ գործընկերությանը. Ստոլտենբերգ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը վերահաստատել է հավատարմությունը Մոլդովայի, Ադրբեջանի, Հայաստանի և Վրաստանի հետ գործընկերային հարաբերություններին։
Անցյալ տարվա աշխատանքին նվիրված ամփոփիչ փաստաթղթում կա Հարավային Կովկասի երեք երկրների՝ Ադրբեջանի, Հայաստանի և Վրաստանի հետ կապերի ամրապնդման մասին հատուկ բաժին:
«ՆԱՏՕ-ն աջակցություն է հայտնել այս երեք գործընկերներից յուրաքանչյուրի տարածքային ամբողջականությանը, քաղաքական անկախությանը և ինքնիշխանությանը:
ՆԱՏՕ-ն խրախուսել է Հայաստանին և Ադրբեջանին կառուցողականորեն ներգրավվել տարբեր ձևաչափերով և ընդգծել հումանիտար խնդիրների լուծման կարևորությունը», – ասված է գլխավոր քարտուղարի զեկույցում։
Փաստաթղթում Վրաստանը նշվում է որպես «ՆԱՏՕ-ի ամենամոտ գործընկերներից մեկը», որը ձգտում է դառնալ դաշինքի անդամ։