Ճապոնիան չի ճանաչում Ռուսաստանի նախագահական ընտրություններն այն տարածքներում, որոնք Տոկիոն համարում է ուկրաինական։ Այս մասին հայտարարել է Ճապոնիայի նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Յոսիմասա Հայաշին։
«Ես կցանկանայի ձեռնպահ մնալ Ռուսաստանում տեղի ունեցող ընտրությունների վերաբերյալ մեկնաբանություններից»,- ասել է նա՝ նշելով, որ Տոկիոն Ռուսաստանի կազմում որոշ տարածքների ընդգրկումը համարում է Ուկրաինայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության խախտում։ Նա կոնկրետ շրջաններ չի նշել։
Ճապոնիացի պաշտոնյան կրկնել է Տոկիոյի դիրքորոշումն Ուկրաինայում տիրող իրավիճակի վերաբերյալ՝ հայտարարելով, որ մտադիր են շարունակել օգնություն ցուցաբերել Կիևին և պահպանել Մոսկվայի դեմ պատժամիջոցները, որոնք Ռուսաստանի Դաշնությունը բազմիցս անվանել է ոչ լեգիտիմ և անարդյունավետ։