Ֆրանսիան զգոն է Հայաստանի տարածքային ամբողջականության և 1991 թվականի սահմանների հարգման հարցում. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանություն
Ֆրանսիայի դեսպան Օլիվիե
Դըկոտինյին այցելել է հայկական տարածքի ռազմավարական կետ հանդիսացող Թեժքար լեռան լանջ,
Ադրբեջանի (Նախիջևանի) հետ սահման: Այս մասին հայտնել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը:
«Ֆրանսիան հատկապես
զգոն է Հայաստանի տարածքային ամբողջականության և 1991 թվականի սահմանների հարգման հարցում,
որի մասին կրկին հիշատակվել է Պրահայի հայտարարության մեջ»,- ասված է հայտարարության
մեջ: