
Բաքվում ընթանում է Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի արտգործնախարարների հանդիպումը
Բաքվում ընթանում է Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարների 9-րդ եռակողմ հանդիպումը։
Հանդիպմանը մասնակցում են Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը, Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը և Վրաստանի արտգործնախարար Իլյա Դարչիաշվիլին։
Եռակողմ հանդիպման շրջանակում նախատեսված են նաև երկկողմ հանդիպումներ, ինչպես նաև արրտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։