Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումն առաջարկել է Գազայի հատվածում հնարավոր զինադադարի առաջին փուլում ազատ արձակել իսրայելցի կանանց և երեխաներին՝ մինչև 1000 պաղեստինցի բանտարկյալների ազատ արձակման դիմաց. հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով փաստաթղթին։
Իսրայելի հետ անուղղակի բանակցություններում ՀԱՄԱՍ-ի ներկայացրած առաջարկը ենթադրում է, որ առաջին փուլում, որպես Գազայի հատվածում հնարավոր զինադադարի մաս, կազատեն կանանց, երեխաներին, ծերերին և վիրավոր պատանդներին, որոնք գերի են ընկել գործողությունների ժամանակ։
ՀԱՄԱՍ-ը պատրաստ է նաև ազատ արձակել իսրայելցի կին զինվորականներին։ Դրա դիմաց Իսրայելը պետք է ազատ արձակի հրեական պետության բանտերում պահվող 700-1000 պաղեստինցի բանտարկյալների։ Ընդ որում՝ նրանցից 100-ը ցմահ ազատազրկման են դատապարտված։
Առաջին փուլի ավարտից հետո ՀԱՄԱՍ-ն առաջարկում է համաձայնեցնել Գազայի հատվածում մշտական հրադադարի հաստատման ժամկետը և իսրայելցի զինվորականների դուրսբերման ժամկետները։ Երկրորդ փուլը ներառում է բոլոր պատանդների ազատ արձակումը։