25 Նոյ
2024
12.9° c ԵՐԵՎԱՆ
8.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԵԱՏՄ-ում արդյունաբերական արտադրության ծավալն աճել է

ԵԱՏՄ-ում արդյունաբերական արտադրության ծավալն աճել է

ԵԱՏՄ երկրների արդյունաբերական
արտադրանքի ծավալը 2023 թվականի հունվար-սեպտեմբերին 2022 թվականի նույն ժամանակահատվածի
համեմատ աճել է 3,5%-ով և գերազանցել 1 տրիլիոն դոլարը, հայտնել է Եվրասիական տնտեսական
հանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Իյա Մալկինան։

«ԵԱՏՄ-ում արդյունաբերական
արտադրությունը 9 ամսվա ընթացքում, նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատ,
աճել է 3,5%-ով և կազմել ավելի քան 1 տրիլիոն դոլար։ Շինարարության ծավալն ավելացել
է 9%-ով և կազմել մոտ 135 մլրդ դոլար»,- ասել է նա։

Մալկինայի հրապարակած
տվյալների համաձայն՝ հիմնական կապիտալում կատարված ներդրումները 2023 թվականի առաջին
կիսամյակում հասել են գրեթե 173 միլիարդ դոլարի, 8%-ից ավելի աճ է արձանագրվել։