25 Նոյ
2024
12.9° c ԵՐԵՎԱՆ
8.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Աշոտյանը չի էլ կարևորում դատական պրոցեսը, որովհետև լավ գիտի այս իշխանության իրական դեմքն ու նրանց ծառայող «գերազանցիկներին»․ Տիգրան Աբրահամյան

Աշոտյանը չի էլ կարևորում դատական պրոցեսը, որովհետև լավ գիտի այս իշխանության իրական դեմքն ու նրանց ծառայող «գերազանցիկներին»․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության
քարտուղար Տիգրան Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ՀՀԿ փոխնխագահ Արմեն
Աշոտյանի կալանքն անփոփոխ թողնելու մասին դատարանի որոշմանը։

«Սրանց համար կալանքի
կիրառումն ու մարդկանց ճակատագրերի հետ խաղալը սովորական աշխատանքային առօրյա է դարձել:

Վերաքննիչի դատավոր
Սերգեյ Մարաբյանի որոշմամբ՝ Արմեն Աշոտյանի պաշտպանների բողոքը մերժվել է և նրա նկատմամբ
կիրառված կալանքը թողնվել է անփոփոխ։

Այսօր Արմենի հետ հանդիպել
ենք, երկար զրուցել: Այնպես չէր, որ առանձնապես ակնկալիք ուներ, նույնիսկ չէր էլ կարևորում
պրոցեսը, որովհետև լավ գիտի այս իշխանության իրական դեմքն ու դրանց ծառայող «գերազանցիկներին»»,-
գրել է Աբրահամյանը: