18 Հոտ
2024
8° c ԵՐԵՎԱՆ
6.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Վլադիմիր Պուտինը ՌԴ նախագահական ընտրություններին մասնակցեց առցանց ձևաչափով

Վլադիմիր Պուտինը ՌԴ նախագահական ընտրություններին մասնակցեց առցանց ձևաչափով

ՌԴ նախագահի թեկնածու, գործող նախագահ Վլադիմիր Պուտինը նախագահական ընտրություններում քվեարկել է առցանց ձևաչափով։  ՌԴ նախագահական ընտրություններում առցանց քվեարկությունն առաջին անգամ է կիրառվում։

Ռուսաստանում այսօր սկսվել են ՌԴ նախագահական ընտրությունները։ Այն կտևի երեք օր։ ՌԴ նախագահի պաշտոնին հավակնում է չորս թեկնածու՝ Վլադիմիր Պուտինը, Վլադիսլավ Դավանկովը, Լեոնիդ Սլուցկին և Նիկոլայ Խարիտոնովը: