Վերականգնված արժանապատվության 103-րդ տարին
Հայի վրեժխնդրության ու արժանապատվության կերպար Սողոմոն Թեհլերյանը 1921 թվականին` հենց այս օրը գնդակահարեց Հայոց Ցեղասպանության կազմակերպիչներից Թալեաթ փաշային։ Թեհլերյանը ձերբակալվեց սպանության վայրում։ Դատարանում նրան պաշտպանելու էին գերմանացի դատապաշտպանները։ Նրանք Թալեաթի հանցանքը հիմնավորելու համար օգտագործեցին ժամանակին ուղարկված բնօրինակ հեռագրեր, որոնցում Թուրքիայի ներքին գործերի նախկին նախարարը տալիս էր հայերի բնաջնջման և տեղահանության հրամանները։ Երևան, 1919 թվական, Հայ Յեղափոխական Դաշնակցության 9-րդ ընդհանուր ժողովի ժամանակ որոշվեց պատժել Հայոց Ցեղասպանությունը կազմակերպած հանցագործներին։ Ժողովի կողմից հավանության արժանացած որոշումն անվանվեց «Հատուկ գործ», որն առավել հայտնի է հունական դիցաբանության վրեժի աստվածուհու Նեմեսիսի անունով։ Մանրամասները՝ տեսանյութում։