26 Դեկ
2024
3.4° c ԵՐԵՎԱՆ
5.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՌԴ Դաշնային խորհուրդը  տարակուսած է ՀՀ-ում ռուսերեն դասագրքերի բաշխման գործընթացի կասեցման շուրջ

ՌԴ Դաշնային խորհուրդը տարակուսած է ՀՀ-ում ռուսերեն դասագրքերի բաշխման գործընթացի կասեցման շուրջ

Ռուսաստանի Դաշնության Դաշնային խորհուրդը տարակուսած է Հայաստանի
կրթության նախարարության կողմից երկրի դպրոցներում ռուսերեն դասագրքերի բաշխման գործընթացի
կասեցման կապակցությամբ. այս մասին հայտնել  է  ՌԴ Դաշնային խորհրդի փոխնախագահ
Յուրի Վորոբյովը։

«Դասագրքերի գնման և փոխանցման նախաձեռնությունը եղել է Հայաստանի
Ազգային ժողովից, և ռուսական կողմը բյուջետային միջոցներ է գտել  ավելի քան
50 հազար դասագրքերի գնման և ռուսերեն ուսուցմամբ հայկական դպրոցներին անվճար փոխանցելու
համար։ Նոյեմբերի 11-ին հանրապետություն են առաքվել դասագրքեր, սկսվել է դրանց բաշխումը
դպրոցներում, սակայն խնդիրներ են առաջացել»,- ասել է նա և հավելել, որ Բիշքեկում ռուսական
պատվիրակությունը հարցը բարձրացրել է Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահին

«Սա տարօրինակ է, քանի որ հայ գործընկերներն իրենք են ուղարկել
անհրաժեշտ նյութերի ցանկը: Մենք հուսով ենք, որ մոտ ապագայում խոչընդոտները կվերացվեն»,-
ասել է Վորոբյովը: