16 Նոյ
2024
10.2° c ԵՐԵՎԱՆ
12.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՌԴ նախագահական ընտրությունների առաջին օրվա ընթացքում ԿԸՀ կայքի և այլ պորտալների վրա ավելի քան 90 հազար կիբերհարձակում է տեղի ունեցել

ՌԴ նախագահական ընտրությունների առաջին օրվա ընթացքում ԿԸՀ կայքի և այլ պորտալների վրա ավելի քան 90 հազար կիբերհարձակում է տեղի ունեցել

ՌԴ նախագահական ընտրությունների առաջին օրվա ընթացքում ՌԴ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքի, պետական ծառայությունների կայքի և այլ պորտալների վրա ավելի քան 90 հազար կիբերհարձակում է տեղի ունեցել։ Այս մասին, ինչպես գրում է РИА Новости-ն, հայտնել է «Ռոստելեկոմի» դուստր ձեռնարկության՝ «Սոլարի» ղեկավար Իգոր Լյապունովը։

 

«Իհարկե, երեկ մեր ռեսուրսների վրա տեղի են ունեցել շատ մեծ թվով հարձակումներ և հարձակման փորձեր. ավելի քան 90 հազար կիբերհարձակում է իրականացվել ընտրական պորտալների ռեսուրսների, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, հեռավար էլեկտրոնային քվեարկության կայքերի, Պետական ծառայությունների ռեսուրսների վրա»,- ասել է Լյապունովը՝ ընդգծելով, որ այս թիվն ութ անգամ գերազանցում է նախորդ տարի ընտրությունների օրը գրանցված կիբերհարձակումների թիվը:

 

«Ռոստելեկոմում» հայտնել են նաև, որ հարձակումներն իրականացվել են Ուկրաինայից, Արևմտյան Եվրոպայից և Հյուսիսային Ամերիկայից։ Հաղորդվում է, որ դրանք բոլորը հետ են մղվել։

 

Բացի այդ, հաղորդվում է նաև ԿԸՀ-ի պաշտոնական կայքին և մի շարք այլ պաշտոնական կայքերին նման ավելի քան 100 պորտալի արգելափակման մասին։