
Հեղուկներ լցնելու միջոցով քվեաթերթիկներ փչացնելու հրահանգները Ուկրաինայից ու Եվրոպայից են. ՌԴ ԿԸՀ նախագահ
ՌԴ նախագահի ընտրությունների ժամանակ ընտրատեղամասերում տարատեսակ հեղուկներ լցնելու և հրկիզելու փորձերի հետևանքով ընդհանուր առմամբ փչացել է 214 քվեաթերթիկ։ Այս մասին հայտարարել է ԿԸՀ նախագահ Էլլա Պամֆիլովան, գրում է РИА Новости-ն ։
Նրա խոսքով՝ ՌԴ նախագահի ընտրություններում քվեաթերթիկները փչացնելու հրահանգներ ստացվել են Ուկրաինայից և որոշ եվրոպական երկրներից։
«Մենք պարզել ենք, որ բոլոր այդ զանգերը (քվեաթերթիկները փչացնելու հրահանգներով) գալիս են զանգերի կենտրոններից, որոնք գտնվում են Ուկրաինայի և որոշ եվրոպական երկրների տարածքներում», – հաղորդել է Պամֆիլովան ԿԸՀ տեղեկատվական կենտրոնում ճեպազրույցի ժամանակ։
Ավելի վաղ նա հայտարարել էր, որ ընտրատեղամասերում քվեատուփերը վնասելու համար ձերբակալվածները խոստովանել են, որ դա արել են արտասահմանից գումար ստանալու դիմաց և չեն իմացել քրեական պատասխանատվության մասին։
ՌԴ ԿԸՀ ղեկավարը պատմել է, որ ձերբակալվածներից մեկին խոստացել են 100 հազար ռուբլի։