ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը հայտարարել է երկրում ահաբեկչության փորձ կանխելու մասին։ Ենթադրյալ կասկածյալը կին է, որը, Անվտանգության Դաշնային ծառայությունների տվյալներով, ուկրաինական հետախուզության ցուցումով ահաբեկչություն էր ծրագրում Անդրսիբիրյան երկաթուղու վրա։
«Ձերբակալվել է 1962 թվականին ծնված քաղաքացի, որը ծրագրում էր ահաբեկչություն իրականացնել Սվերդլովսկի մարզում գտնվող Տրանսսիբիրյան երկաթուղու երկաթուղային հանգույցում՝ Ուկրաինայի ՊՆ-ի գլխավոր հետախուզական վարչության հանձնարարությամբ։ Միջազգային այլ լուրեր՝ տեսաշարով: