27 Դեկ
2024
0.6° c ԵՐԵՎԱՆ
1.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՌԴ-ին կոչ ենք անում հետ կանչել Վրաստանի տարածքների անկախության ճանաչումը. Ստոլտենբերգ

ՌԴ-ին կոչ ենք անում հետ կանչել Վրաստանի տարածքների անկախության ճանաչումը. Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը Թբիլիսիում կայացած ճեպազրույցում աջակցություն է հայտնել Վրաստանին, կոչ է արել շարունակել բարեփոխումները, դատապարտել Ռուսաստանին և նշել Ուկրաինային աջակցելու անհրաժեշտությունը։ Այս մասին գրում է newsgeorgia.ge կայքը:

«Մենք լիովին աջակցում ենք Վրաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։ Հարավային Օսիան և Աբխազիան Վրաստանի մասն են։ ՆԱՏՕ-ն շարունակում է կոչ անել Ռուսաստանին՝ հետ կանչել Վրաստանի պապենական տարածքների անկախության ճանաչումը», – ասել է Ստոլտենբերգը։

Նա նշել է, որ Վրաստանը, որը ՆԱՏՕ-ի ամենամոտ գործընկերներից է, «բախվում է անվտանգության բարդ մարտահրավերների»։

Նա հաստատել է, որ Բուխարեստի գագաթնաժողովի որոշումը ենթադրում է, որ Վրաստանը կդառնա Դաշինքի անդամ։

«Մենք ձեռք ձեռքի տված ենք գնալու ՆԱՏՕ-ի ուղղությամբ. կարևոր է նշել, որ Վրաստանում պետք է իրականացվեն օրենքի գերակայության բարեփոխումներ՝ ներառյալ ազատ և բաց խորհրդարանական ընտրությունները», – ընդգծել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։