16 Նոյ
2024
14.2° c ԵՐԵՎԱՆ
12.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ռուսաստանը բաց է բանակցությունների համար, բայց ոչ «Զելենսկու բանաձևով» հանդիպումների ձևաչափով. ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանը բաց է բանակցությունների համար, բայց ոչ «Զելենսկու բանաձևով» հանդիպումների ձևաչափով. ՌԴ ԱԳՆ

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՉԺՀ կառավարության Եվրասիայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Լի Հուեյի հետ հանդիպման ժամանակ հաստատել է ռուսական կողմի բաց լինելը Ուկրաինայի հակամարտության բանակցային լուծման հարցում, սակայն բացառել է մասնակցությունը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու «բանաձևի» հանդիպումների ձևաչափով: Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ, գրում է ТАСС-ը։

«Լավրովը հաստատել է ռուսական կողմի բաց լինելը բանակցային լուծմանը, ընդգծել է Ռուսաստանի համար անընդունելի մասնակցությունը «Զելենսկու բանաձևի» ցանկացած միջոցառման՝ անկախ դրա արտաքին փաթեթից», – նշել են դիվանագիտական գերատեսչությունում։