Ոսկեպարն ու Բաղանիսը պայքարում են․ ի՞նչ է կատարվում Տավուշում
Ոսկեպար և Բաղանիս գյուղերում երեկվանից լարված մթնոլորտ է: Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ դելիմիտացիան սկսվելու է Տավուշից՝ անհանգստացրել է մարդկանց։ Սահմանազատման և սահմանագծման աշխատանքներից անմիջապես հետո այս բնակավայրերը դառնալու են սահմանապահ: Այդպես է ասել Նիկոլ Փաշինյանը, ու պնդել` թե սահմանազատման աշխատանքներն իրականանալու են Խորհդրային Հայաստանի և Ադրբեջանի քարտեզներով։
Ոսկեպարում այս հայտարարությանն ու պնդումներին չեն հավատում։ Մեր այցից զայրացել էին բնակիչները։ Պնդում էին, եթե չնկարենք իրենց գյուղը, ապա թշնամին չի էլ իմանա, որ Ոսկեպար կա։ Իսկ իրականում մի սար այն կողմ տեղակայված են ադրբեջանական սահմանները: Մանրամասները՝ տեսանյութում: