ՀԱՊԿ-ում չեն ծրագրում հեռանալ Հայաստանից․ Սիդորով
Չնայած Երևանը հրաժարվում է մասնակցել ՀԱՊԿ միջոցառումներին, սակայն
մասնակցում է թե՛ օրինաստեղծ գործունեությանը, թե՛ կազմակերպության փաստաթղթերի քննարկմանը․
. հայտարարել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության միացյալ շտաբի
պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը՝ Մոսկվա-Մինսկ-Աստանա-Բիշքեկ-Երևան տեսակամուրջի
ժամանակ։
Նա նշել է, որ ՀԱՊԿ-ում ոչ ոք չի ծրագրում հեռանալ Հայաստանից։
«Կազմակերպությունը ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին պաշտոնական հայտարարություններ
չի ստացել Հայաստանի ղեկավարությունից»,- ասել է Սիդորովը:
Նրա խոսքով՝ ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարները կգտնեն խնդիրների
լուծման ճանապարհը: