
Թույլ չենք տա, որ Կիևն ընկնի․ Պենտագոնի ղեկավար
ԱՄՆ-ը վճռական է Ուկրաինային տրամադրելու այն ամենն, ինչ անհրաժեշտ է, ւ թույլ չի տա, որ Կիևն ընկնի, հայտարարել է ԱՄՆ պաշտպանական գերատեսչության ղեկավար Լլոյդ Օսթինը։
«Միացյալ Նահանգները թույլ չի տա, որ Ուկրաինան ընկնի։ Մենք հավատարիմ ենք մնում Ուկրաինային անհրաժեշտ ռեսուրսները տրամադրելու որոշմանը», – ասել է Օսթինը՝ Գերմանիայում ամերիկյան Ռամշտեյն ավիաբազայում Ուկրաինային աջակցության կոնտակտային խմբի հանդիպումից առաջ։
ԱՄՆ Կոնգրեսը դեռ չի համաձայնեցրել Ուկրաինային օգնության նոր խնդրանքը, մինչդեռ վարչակազմը հայտնել է, որ սպառել է ռազմական միջոցների փոխանցման հնարավորությունները դեռ անցյալ տարվա դեկտեմբերին։
Այս շաբաթ Սպիտակ տունը հայտնել է, որ Վաշինգտոնը հնարավորություն է գտել 300 միլիոն դոլար արժողությամբ զինամթերք ուղարկել Կիև, սակայն Ուկրաինայի զինված ուժերին այս օգնությունը կբավականացնի մի քանի շաբաթ։