03 Հուն
2025
-5.2° c ԵՐԵՎԱՆ
-2.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Բորելը ԵՄ անդամներին առաջարկել է ռուսական ակտիվներից ստացված շահույթի 90%-ը ռազմական օգնության համար ուղարկել Կիև

Բորելը ԵՄ անդամներին առաջարկել է ռուսական ակտիվներից ստացված շահույթի 90%-ը ռազմական օգնության համար ուղարկել Կիև

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը անդամ երկրներին առաջարկել է Ռուսաստանի սառեցված ակտիվներից ստացված շահույթի 90%-ն օգտագործել խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցով Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելու համար։



«Այսօր ես առաջարկեցի օգտագործել ռուսական սառեցված ակտիվներից ստացված անսպասելի եկամուտները՝ աջակցելու Ուկրաինային հաղթանակի համար պայքարում: 90%-ը կհատկացվի Խաղաղության եվրոպական հիմնադրամի, իսկ 10%-ը՝ ԵՄ բյուջեի միջոցով»,- գրել է նա իր X էջում։



Բորելը հույս է հայտնել, որ ԵՄ խորհուրդը շուտով կհաստատի առաջարկը։ «Սա ցույց կտա ԵՄի միասնությունն ու հավատարմությունը՝ աջակցելու Ուկրաինային և նրա ժողովրդին»,- հավելել է նա։

 

 Առաջարկի մասին հայտարարվել է մարտի 21-22-ին կայանալիք Եվրամիության գագաթնաժողովի նախօրեին, որում ռուսական ակտիվների օգտագործման հարցը կդառնա հիմնականներից մեկը։