Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունաքը կոչ է արել «անհապաղ հումանիտար դադար սահմանել՝ պատանդներին ազատ արձակելու և Գազայի գոտի լրացուցիչ օգնություն հասցնելու հնարավորության համար»:
«Գազայում ներկայիս իրավիճակն անկայուն է, և մենք հիմա անհապաղ քայլեր իրականացնելու կարիք ունենք՝ սովից խուսափելու համար»,֊ասել է Սունաքը:
Նա հորդորել է բոլոր կողմերին շարունակել բանակցությունները՝ հնարավորինս արագ համաձայնության հասնելու համար։