Мир քարտերի սպասարկումից հրաժարվելը լուրջ խնդիր կդառնա պետության համար. տնտեսագետ
Ռուսական Мир վճարահաշվարկային համակարգն օրերս հայտարարություն տարածեց, որ մարտի 30-ից դադարեցվելու է Հայաստանում՝ քարտերի սպասարկումը հայկական բանկերի կողմից, բացառությամբ՝ ՎՏԲ բանկի։
Տնտեսագետ Սուրեն Պարսյանը ABC media–ի հետ զրույցում անդրադարձել է այս հայտարարությանը։
Պարսյանի խոսքով՝ Հայաստանը և Հայաստանի հարևան երկրները պահպանում էին Мир-ի գործածումը, և ՌԴ քաղաքացիները կարողանում էին իրենց քարտերն օգտագործել Հայաստանում։
«Արևմուտքն իր խիստ պահանջները ներկայացրեց այն երկրների բանկերին, որոնք գործածում են այս համակարգը: Հենց այդ ճնշման տակ մի շարք երկրներ դադարեցին օգտագործել այն: Այս ամենից Հայաստանը չէր կարող զերծ մնալ` հաշվի առնելով, որ Ռուսաստանի կողմից Հայաստանը դիտարկվում է պատժամիջոցների շրջանցման կարևոր օղակներից մեկը։ Հատկանշական է, երբ 2023 թվականին Հայաստանը ֆիզիկական անձանց միջոցով ստացել է մոտ 5,8 միլիարդ դոլարի չափով տրանսվերտներ, որոնցից 3,8 միլիարդը ՌԴ–ից է, դրա 3,1 միլիարդը առևտրային ճանապարհով է եկել։ Այդ փոխանցումների մեծ մասը եղել է Мир-ի միջոցով»,-նշել է նա։
Մասնագետն ասում է՝ բանկերի հայտարարությունը, որ չեն սպասարկելու Мир քարտերը, ապա լուրջ խնդիրներ են ստեղծելու տնտեսության համար` հաշվի առնելով այն, որ դրանից էապես տուժելու են հանրային սնունդը, հագուստի խանութները։
«Այս ամենն ավարտվելու է նրանով, որ Ռուսաստանից եկող գումարների հոսքը սկսելու է նվազել, ռուսաստանցիները, որոնք Հայաստանում են գտնվում կամ նախատեսում էին Հայաստան գալ կփորձեն փոխել իրենց ուղղությունը՝ հաշվի առնելով, որ իրենց քարտերն այստեղ չեն աշխատելու։ Սրանցի բացի Հայաստանի առևտրային բանկերը տարիների ընթացքում վերանայել են ՌԴ քաղաքացիների նկատմամբ իրենց քաղաքականությունը։ Մանսավորապես, ՌԴ քաղաքացիների նկատմամբ բավականին խիստ սահմանափակումներ ու պահանջներ են դրել։ Դրանից բացի սարսափելի բարձր սակագներ են սահմանել Ռուաստանի քաղաքացիների համար՝ քարտ ձեռք բերելու կամ հաշիվները սպասարկելու համար»,-եզրափակել է տնտեսագետը։