Ընտրություններում Վլադիմիր Պուտինի համոզիչ հաղթանակը ցույց է տալիս ռուսական հասարակության համախմբվածության աստիճանը նրա քաղաքական ծրագրի շուրջ։ Այս մասին Newsweek ամսագրին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Անդրադառնալով Ռուսաստանում քվեաթերթիկների վնասմանը, ընտրատեղամասերում հրկիզումներին և արտերկրում ցույցերի մասին՝ Պեսկովը նշել է միայն առանձին դեպքեր՝ ասելով, որ «լուրջ բողոքի ցույցեր կամ վանդալիզմի գործողություններ» չեն եղել ո՛չ Ռուսաստանում, ո՛չ էլ արտերկրում։
Պեսկովը նաև ասել է, որ օտարերկրյա դիտորդներն ընտրությունների ժամանակ խախտումներ չեն հայտնաբերել, ուստի Կրեմլը մտադիր չէ որևէ մեկի առաջ արդարանալ քվեարկության արդյունքների վերաբերյալ։