16 Նոյ
2024
9.1° c ԵՐԵՎԱՆ
8.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԵՄ-ի համար դժվար կլինի հատկացնել Կիևին խոստացված 50 միլիարդ եվրոն, եթե ԱՄՆ-ն չաջակցի․ Բորել

ԵՄ-ի համար դժվար կլինի հատկացնել Կիևին խոստացված 50 միլիարդ եվրոն, եթե ԱՄՆ-ն չաջակցի․ Բորել

Եվրամիության համար դժվար կլինի հատկացնել Կիևին խոստացված 50 միլիարդ եվրոն, եթե Միացյալ Նահանգները դադարեցնի Ուկրաինային աջակցելը, ասել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը ֆրանսիական Sud-Ouest հրատարակությանը տված հարցազրույցում։

«Եթե դա իրականություն դառնա, իրավիճակը չափազանց բարդ կլինի։ Դժվար է պատկերացնել, որ մենք 50 միլիարդ հատկացնենք։ Դա, իհարկե, հնարավոր է, եթե դրա համար քաղաքական կամք լինի, բայց ԵՄ-ն ստիպված կլինի շատ ավելի հնարամիտ լինել», – ասել է Բորելը։