Facebook սոցիալական ցանցի օգտատերերը տարբեր երկրներից բողոքում են ծառայության խափանումներից, ասվում է Downdetector կայքի տվյալներից, որը վերահսկում է ինտերնետային ռեսուրսների խափանումներն ու անջատումները։
Կայքի տվյալներով՝ Facebook-ի հետ կապված խնդիրները սկսվել են Երևանի ժամանակով մոտավորապես 18։30-ին:
Խնդիրների վերաբերյալ ամենաշատ բողոքները գալիս են ԱՄՆ-ից և Մեծ Բրիտանիայից, ինչպես նաև Գերմանիայից, Նիդեռլանդներից, Ֆրանսիայից և այլ երկրներից։
Խափանումներ են արձանագրվում նաև «Facebook Messenger»-ի և «Instagram»-ի աշխատանքում։