Տոկիոյի մոտակայքում՝ Իբարակի պրեֆեկտուրայում 5,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Ամենաուժեղ ցնցումները զգացվել են նաև հարևան Տոչիգի և Սայտամա պրեֆեկտուրաներում, տեղեկացնում է Ճապոնիայի Գլխավոր օդերևութաբանական գործակալությունը։
Հաղորդվում է, որ ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղի ժամանակով 09։08-ին (Երևանի ժամանակով՝ 04։08)։ Երկրաշարժի օջախը գտնվել է 50 կմ խորության վրա։
Երկրաշարժի հետևանքով ավերածությունների ու տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվել, ցունամիի վտանգ չի հայտարարվել։ Բացի այդ, տարածաշրջանում տեղակայված ատոմակայանների աշխատանքում խափանումների մասին հաղորդագրություններ ևս չեն ստացվել։
Ստորգետնյա ցնցումներից առաջ Տոկիոյի բնակիչներին նախազգուշացվել է հնարավոր հզոր երկրաշարժի մասին։