Մերձավոր Արևելքում խաղաղությունը հնարավոր է միայն երկու պետությունների՝ Պաղեստինի և Իսրայելի գոյակցությամբ, մինչդեռ Պաղեստին պետությունը չպետք է ունենա իր բանակը, հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը՝ Բունդեսթագի նիստում:
«Հասկանալի է, թե ինչպիսի ապագա կարող է ունենալ Իսրայելի և Պաղեստինի միջև խաղաղ գոյակցությունը։ Խոսքը առանձին պաղեստինյան պետության մասին է՝ առանց սեփական բանակի», – մեջբերում է հրատարակությունը Շոլցին։
Կանցլերը նշել է, որ այսօր մեկնարկող ԵՄ գագաթնաժողովում ակնկալում է պաղեստինա-իսրայելական հակամարտության վերաբերյալ բարդ քննարկում: Նա միաժամանակ նշել է, որ Գերմանիան չի շեղվի Իսրայելին աջակցելու իր սկզբունքներից:
Գերմանիայի կանցլերն ընդգծել է, որ ՀԱՄԱՍ-ի կողմից առևանգված իսրայելցի պատանդները պետք է ազատ արձակվեն և ավելի շատ մարդասիրական օգնություն պետք է տեղափոխվի Գազայի հատված: Օրական ավելի քան 500 մարդասիրական բեռնատար պետք է ժամանի տարածաշրջան։