16 Նոյ
2024
9.2° c ԵՐԵՎԱՆ
8.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Կիևը Արևմուտքին մեղադրել է «երկու աթոռների վրա նստելու» փորձի մեջ

Կիևը Արևմուտքին մեղադրել է «երկու աթոռների վրա նստելու» փորձի մեջ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ ՊոդոլյակըԱրևմուտքին մեղադրել է իր շուկան պաշտպանելու ցանկության պատճառով «երկու աթոռի վրա նստելու» համար. գրում է Politico թերթը։



«Դուք մի կողմից դաշնակից եք և պետք է օգնեք Ուկրաինային, մյուս կողմից՝ փորձում եք պաշտպանել ձեր շուկան պրոտեկցիոնիստական միջոցներով», – թերթին տված հարցազրույցում ասել է Պոդոլյակը։



Պարբերականի տվյալներով՝ Կիևի և եվրոպացի դաշնակիցների հարաբերությունները վատթարացել են Լեհաստանի և եվրոպական մի շարք այլ երկրների ֆերմերների՝ ուկրաինական գյուղմթերքի ներկրման դեմ մեկշաբաթյա բողոքի ակցիաների պատճառով։ Այժմ, ինչպես նշում է թերթը, ԵՄ երկրները տարակարծություններ ունեն՝ արդյոք պե՞տք է ընդլայնել ուկրաինական ապրանքների անմաքս ներմուծումը, թե՞ ոչ,  իսկ Լեհաստանն ու Ֆրանսիան պնդում են՝ պետք է  խստացնել սահմանափակումները։



Ըստ հրապարակման՝ Պոդոլյակը դժգոհել է, որ Ուկրաինայում ռուսական ուժերի կողմից հատուկ գործողություն սկսելուց հետո վերացված պատնեշները վերականգնելու մասին բանավեճի առկայությունից: «Դա ինձ տարօրինակ է թվում»,- հավելել է նա։