
Լեզվակռիվ ԱԺ-ում, հանրահավաքներ՝ ՀՀ-ում․ անցած օրն՝ ամփոփ
Հանրահավաքներ՝ Տավուշում և Երևանում։ Ոսկեպարի գյուղապետարանի դիմաց երեկ լարված իրավիճակ էր։ Գյուղի բնակիչները Փաշինյանի այցից հետո անհանգստացած են, հավաքվել են գյուղապետարանի մոտ՝ իրենց բողոքի ձայնը բարձրացնելու։ Ասում են՝ չեն պատրաստվում լքել Ոսկեպարը։ Նիկոլ Փաշինյանն էր Հայաստանի քարտեզի մակետը ձեռքին այս անգամ Ազգային Ժողով գնացել: Նա դարձյալ խոսեց Ադրբեջանի հետ դելիմիտացիայի մասին, պնդեց՝ Բաղանիս Այրումը, Վերին Ոսկեպարը երբևէ ՀՀ տարածքում չի եղել:
Կառավարության հետ հարցուպատասխանն առանց միջադեպերի չանցավ. լեզվակռիվ, փոխադարձ վիրավորանքներ՝ երկրի թիվ մեկ ամբիոնից:
Մանրամասները՝ տեսանյութում։