26 Նոյ
2024
6° c ԵՐԵՎԱՆ
2.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՄԹ-ՀՀ բարեկամության խմբի նախագահը կոչ է արել պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ Արցախում էթնիկ զտումների համար

ՄԹ-ՀՀ բարեկամության խմբի նախագահը կոչ է արել պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ Արցախում էթնիկ զտումների համար

Միացյալ Թագավորության խորհրդարանի պատգամավոր, Պահպանողական կուսակցության անդամ, ՄԹ-ՀՀ բարեկամության խմբի նախագահ Թիմ Լոութընն արձանագրել է, որ Ադրբեջանն էթնիկ զտում է իրականացրել Լեռնային Ղարաբաղում՝ ՄԹ կառավարությանը կոչ անելով պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Թիմ Լոութընն այդ մասին ասել է Միացյալ Թագավորության խորհրդարանում «Լեռնային Ղարաբաղի փախստականներին միջազգային աջակցություն» խորագրով քննարկման ժամանակ։

 

«Այս պալատում և գլխավոր պալատում մենք շատ ենք խոսել հայերի խնդիրների մասին։ Մենք ունեցել ենք իմ կողմից ներկայացված Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրինագիծը և այլն, և մենք քննարկել ենք Լաչինի միջանցքի շրջափակման վերաբերյալ խնդիրները։ Երեկ տագնապալի ու սթափեցնող ճեպազրույց ունեցանք Հայաստանի մարդու իրավունքների նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանի հետ։ Նա մեզ տեղեկացրեց Հայաստանին սպառնացող վերջին վտանգների, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղում անցած տարվա ընթացքում տեղի ունեցածի ժամանակագրության մասին»,- ասել է Լոութընը:

 

Նա հիշեցրել է, որ անցյալ տարվա սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնածավալ հարձակում էր սկսել Լեռնային Ղարաբաղում՝ հայերին դուրս մղելով այն տներից, որտեղ նրանք ապրել են սերնդեսերունդ: