16 Նոյ
2024
9.2° c ԵՐԵՎԱՆ
8.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Բրյուսելում մեկնարկում է ԵՄ ղեկավարների գագաթնաժողովը

Բրյուսելում մեկնարկում է ԵՄ ղեկավարների գագաթնաժողովը

Բրյուսելում մարտի 21-ին բացվում է երկօրյա գագաթնաժողով, որին մասնակցող ԵՄ երկրների ղեկավարները կքննարկեն հետագա օգնությունն Ուկրաինային, ԵՄ-ի անվտանգությունն ու պաշտպանությունը, իրավիճակը Մերձավոր Արևելքում, գյուղատնտեսությունը, Եվրամիության ընդլայնումը, արտաքին քաղաքականությունը, միգրացիան և տնտեսությունը: Այս մասին գրում է Reuters գործակալությունը։

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը գագաթնաժողովին մասնակցելու վերաբերյալ ԵՄ երկրների ղեկավարներին ուղղված հրավեր-նամակում միության առաջնահերթ խնդիրներից է անվանել Ուկրաինային ռազմական օգնության արագ տրամադրումը։

«Հրատապությունը, ինտենսիվությունն ու անսասան վճռականությունը հրամայական են», – հրավեր-նամակից մեջբերում է Reuters-ը։

 

Ակնկալվում է, որ Եվրահանձնաժողովի առաջարկների հիման վրա ԵՄ ղեկավարները կքննարկեն եվրոպական պաշտպանական արդյունաբերության ռազմավարությունը և եվրոպական պաշտպանական ներդրումային ծրագիրը:

Հանդիպման ավարտին ԵՄ առաջնորդներն Իսլանդիայի, Լիխտենշտեյնի և Նորվեգիայի իրենց գործընկերների հետ միասին կնշեն Եվրոպական տնտեսական գոտու համաձայնագրի 30-ամյակը: