Ռուսաստանի ԱԻՆ ինքնաթիռը մարդասիրական օգնությամբ մեկնել է Գազա
ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության հատուկ ինքնաթիռը մարդասիրական
բեռներով մեկնել է Գազայի հատված․ այս մասին հայտնել են նախարարության մամուլի ծառայությունից․
փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Իլ-76 ինքնաթիռը
Ժուկովսկու օդանավակայանից ուղևորվել է դեպի Էլ Արիշ։ Բեռներում առկա են վթարային լուսավորության
սարքեր, էլեկտրաէներգիայի գեներատորներ, դեղամիջոցներ և սննդամթերք, որոնց ընդհանուր
քաշը կազմում է մոտ 21 տոննա»,-ասված է նախարարության հաղորդագրության մեջ։