Տավուշի 4 գյուղերի մասին կայացրած որոշման հարցում կիսում եմ քաղաքական թիմիս մոտեցումները․ Ավանեսյան
Կիսում եմ քաղաքական թիմիս մոտեցումները Տավուշի 4 գյուղերի մասին կայացրած որոշման հարցում ևս. լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Լրագրողի հարցին՝ արդյոք տարիներ առաջ Ավանեսյանը պատկերացրել է, որ իր քաղաքական խմբի ղեկավարը 2024 թվականին Արցախը հանձնելուց բացի, կհանձնի տարածքներ նաև ՀՀ սուվերեն տարածքից՝ Բաղանիս, Ոսկեպար, Տիգրանաշեն և մի քանի այլ գյուղերը։
«Եթե այս հարցը տալիս եք, ուրեմն վարչապետի երեկվա նիստը լավ չեք նայել։ Եթե նայեիք, այս հարցերը չէիք տա»,-ասել է Ավանեսյանը։