Այսօր Ադրբեջանի Հանրապետությունը մոտ 200 քառակուսի կմ մխրճված է Հայաստանի սուվերեն տարածքի տարբեր հատվածներում և այդ պայմաններում սահմանագծում ու սահմանազատում է իրականցվում անձնական նախաձեռնությամբ, միակողմանի՝ ընդ որում սեփական ժողովրդին պատերազմով վախեցնելով։ Հարցուպատասխանի ժամանակ ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանը։
Օհանյանի խոսքով՝ այս ամենը ընթացակարգերի խախտում է։
«Սահմանազատումից ու սահմանագծումից խոսելիս որևէ քարտեզի հղում չի տրվում։ Տարիներ շարունակ սահմանները հարևան պետության հետ չեն ճգրտվել։ Առաջին քայլը՝ սահմանազատումն է, այսինքն՝ քարտեզի վրա աշխատելը, որը չկա։ Երկրորդը՝ սահմանագծում, այսինքն՝ անցնել սահմանների ռեալ կահավորման։ Հիմա խախտել են ընթացակարգը ու սեփական ժողովրդին վախեցնում են պատերազմի սպառնալիքով»,-ասել է Օհանյանը։