26 Հոտ
2024
10.1° c ԵՐԵՎԱՆ
7.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հայաստանում դատարանները ճնշումների տակ են․ Աննա Մկրտչյան

Հայաստանում դատարանները ճնշումների տակ են․ Աննա Մկրտչյան

«Հայաստանի Հանրապետությունում կան մի քանի տասնյակից ավելի քաղբանտարկյալներ, կան քրեական գործեր, որոնք իրենց էությամբ կարված են  լռեցնելու, ճնշելու խոսքի ազատությունը։  Սա ապացույց է, որ Հայաստանում կալանքը գործիք է․ ոչ թե որպես խափանման միջոց կամ պատժիչ գործիք, այլ դատարանները ճնշումների տակ են, դատական համակարգի անկախություն գոյություն չունի»,-խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը։

 

Պատգամավորի խոսքով, Հայաստանում բռնաճնշումներ են տեղի ունենում՝ իրենց իշխանությունը պահելու համար։

 

Անդրադառնալով ԱԺ երեկվա նիստի ժամանակ սահմանազատման մասով Փաշինյանի կողմից հնչեցված գնահատականներին՝ Մկրտչյանը նշեց․

 

«Սովետական միության ներքին օրենսդրությանը համապատասխան քարտեզները չեն կարող երկու պետությունների պայմանագրի հիմք հանդիսանալ։ Սրանք որևէ կերպ միջպետական սահմանի գծման կամ պետությունների միջև սահմանների որոշման հետ կապված կապ չունեն»։

 

Մկրտչյանն ասում է, որ այն տարածքները, որտեղ ՀՀ ԶՈՒ-ն  ունի ստորաբաժանումներ, ՀՀ տարածքներ են, ուստի Փաշինյանը կամ որևէ պետական մարմին իրավունք չունի ինքնուրույն կայացնել զորքերի հետքաշման որոշում։

 

«Դա հերթական հանցագործությունն է․ իշխանության այս ցավալի պայմաններում, երբ ԱԱԾ-դ հեղինակազրկված է, իսկ Քննչական կոմիտեն զբաղված է ադրբեջանցուն արդարացնելով, իհարկե սպասել իրավական և քաղաքական գնահատականի իրական չէ»,-եզրափակեց Աննա Մկրտչյանը։